Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մտադիր է մասնակցել Կիևի քաղաքապետի ընտրություններին: Russia Today-ի փոխանցմամբ` Տիմոշենկոյի` նոր պաշտոն զբաղեցնելու մտադրության մասին լրատվամիջոցների հետ խոսել է ուկրաինացի պատգամավոր Վիկտոր Չումակը: Վերջինս «Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից է: