Վրաստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ТАСС-ը:
«Որպես կառավարության ղեկավար՝ ես կարծել եմ և կարծում եմ, որ Վրաստանը չպետք է միանա ՌԴ-ի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին: Նման դիրքորոշում մենք ունեցել ենք անցած տարի, նման դիրքորոշում ունենք այժմ, և չենք պատրաստվում այն փոխել»,- ասել է նա:
«Հունիսի 19-ին մեկ տարով երկարաձգվեց Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված արտադրանքի արտահանման մասին Վրաստանի անցած տարի կայացրած որոշման ժամկետը, իսկ ՌԴ-ի դեմ ԵՄ այլ պատժամիջոցներին միանալու մասին մենք չենք խոսում»,- նշել է նա: