Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեն անվտանգության ուժեղացման նկատառումներով 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման կապակցությամբ կփակի Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում, գրում է gazeta.ru-ն:
«2008 թվականի օգոստոսյան պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման ժամանակահատվածում անվտանգության ռեժիմի ուժեղացման կապակցությամբ օգոստոսի 7-ին և 8-ին դադարեցվում է Վրաստանի հետ պետական սահմանը հատելու վայրերում քաղաքացիների անցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ քաղաքացիների տեղաշարժը կվերականգնվի օգոստոսի 9-ին: