Երեք հոգի է զոհվել և մեկ ոստիկան ծանր վիրավորվել, երբ ոստիկանները Թուրքիայի հարավարևելյան Սիրնակ նահանգի Սիլոպի թաղամասում փորձել են բերման ենթարկել մի քանի անձանց:
Զինված հակամարտությունը սկսվել է այն ժամանակ, երբ PKK-ի ձախ թև հանդիսացող Հայրենական հեղափոխական երիտասարդական շարժման (YDG-H) անդամներն երկար գլանաձև զենքերով պայքար են մղել ոստիկանների դեմ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Ոստիկանությունը, իր հերթին, կրակել է նրանց վրա: