Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սխալմամբ ավիահարվածներ է հասցրել դաշնակիցների դիրքերի: Առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:
Եմենի անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ միջադեպը տեղի ունեցել օգոստոսի 8-ին: Դաշնակիցների գնդակոցությունների ենթարկված զինվորները ուղևորվելիս են եղել Աբյան նահանգի Զինջիբարու քաղաքը, որը կառավարական ուժերին հաջողվել է գրավել օգոստոսի 9-ին: