Հունաստանի կառավարությունը և վարկատուները համաձայնության են եկել մինչև 2018 թվականը երկրի բյուջեի ձևավորման հարցում, տեղեկացնում է BBC-ն:
Նոր համաձայնագրով չի նախատեսվում խնայողությունների հավելյալ միջոցներ ձեռնարկել այս և հաջորդ տարվա համար: Ինչպես վստահեցնում են Աթենքում, այս տարի կանխատեսվում է բյուջեի բավականի փոքր դեֆիցիտ ՀՆԱ-ից:
Ավելացնենք, որ արդեն օգոստոսի 20-ին Աթենքը Եվրոպական կենտրոնական բանկին պետք է փոխանցի պարտքի հերթական մասը: