Եգիպտոսում հուլիսի 22-ին պատանդ վերցված Խորվաթիայի քաղաքացին գլխատվել է: Սինայ թերակղզում գործող «Իսլամական պետության» հետ կապ ունեցող խմբավորումը հրապարակել է նրա գլխատված մարմնի լուսանկարը:
Օգոստոսի 5-ին իսլամիստները հրապարակել էին մի տեսագրություն, որտեղ սպառնում են սպանել Խորվաթիայի քաղաքացի Թոմիսլավ Սալոփեկին, եթե Եգիպտոսի իշխանությունները 48 ժամվա ընթացքում ազատ չարձակեն «մուսուլման կանանց»: