WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի վրայից, որն ավելի քան 3 տարի թաքնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, «հաջորդ շաբաթ կհանվեն Շվեդիայում սեքսուալ բնույթի հանցագործությունների համար 4 մեղադրանքից 3-ը»: Այս մասին Times թերթին հայտնել է շվեդական դատախազության ներկայացուցիչը:
Դա կապված է այդ սկանդինավյան երկրի օրենսդրությամբ նախատեսված՝ այդպիսի մեղադրանքների համար նախատեսված 5 տարի ժամկետի սպառվելու հետ:
Նշենք, որ բրիտանական ոստիկանությունն Ասանժին որսալու համար արդեն ծախսել է ավելի քան 18 միլիոն դոլար: