«Բոկո Հարամ» ջիհադիստական խմբավորումը, որի հարձակումների արդյունքում վեց տարվա ընթացքում Նիգերիայում մահացել է 17 հազար մարդ, փոխել է իր առաջնորդին: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցնում է Չադի նախագահը:
Վերջինիս խոսքերով՝ իսլամիստների նոր առաջնորդը Մահամադ Դաուդն է, և նա պատրաստ է Աբուջայի հետ բանակցությունների:
Չադի իշխանությունները չեն հայտնում, թե ինչն է դարձել խմբավորման առաջնորդի փոփոխության պատճառը: Չի բացառվում է, որ նա մահացել է, քանի որ երկար ժամանակ հանրային ելույթներ չի ունեցել:
Ավելացնենք, որ Չադը հարևան Նիգերի և Քամերունի հետ զգալի աջակցություն է ցուցաբերում Նիգերիայի իշխանություններին ահաբեկչական այս խմբավորման դեմ պայքարում: