Ռուսաստանն ընդլայնել է մթերային էմբարգոն՝ այն տարածելով ևս 5 երկրի վրա։ Երկրների ցանկը, որոնք մթերային էմբարգոյի տակ են հայտնվել, լրացրել են Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնն ու Ուկրաինան, հայտնում է НТВ-ն:
«Այժմ Եվրամիության պետություններին, Ավստրալիային, Կանադային, Նորվեգիային և ԱՄՆ-ին, որտեղից անցյալ տարվա օգոստոսին արգելվեցին գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների մատակարարումները, ավելացել են մի ամբողջ շարք երկրներ, դրանք են՝ Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտայնը և, հատուկ պայմաններով, Ուկրաինան», - ասել Է Մեդվեդևը:
Մոսկվան այս երկրների նկատմամբ սահմանափակումներ է մտցրել՝ վերջինների կողմից Ռուսաստանի դեմ ԵՄ երկարածգված պատժամիջոցներին միանալու կապակցությամբ: