ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է արդարադատության ենթարկել սեքսուալ հանցագործություններին մասնակցած խաղաղապահներին, ինչպես նաև նրանց հրամանատարներին։ Նա նման հայտարարություն է արել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում «կապույտ սաղավարտավորների» հասցեին հնչեցված բռնաբարության մեղադրանքների ֆոնին, հայտնում է Associated Press-ը։
Պան Գի Մունը խաղաղապահների անօրինական գործողություններն անվանել է ՄԱԿ-ի «քաղցկեղային ուռուցք»։ Նա նշել է, որ խաղաղապահների կողմից անօրինական գործողություններ են կատարվում ոչ միայն ԿԱՀ-ում։
Պան Գի Մունը հեռուստակոնֆերանս է անցկացրել 16 առաքելությունների ղեկավարների հետ։ Նա նշել է, որ ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում առաքելության ներսում կարգապահության պահպանման համար։