Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը, դրա վավերացման դեպքում, չի նպաստի Իրանի վրա ամերիկյան տնտեսական ու քաղաքական ազդեցության ուժեղացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է РИА Новости-ն, օգոստոսի 17-ին հայտարարել Է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Նրանք կարծում Էին, որ այդ գործարքը, որը միանգամայն կարող են չվավերացնել Իրանում կամ Ամերիկայում, Իրանը կբացի նրանց ազդեցության համար: Մենք արգելափակել ենք այդ հնարավորությունը և կարգելափակենք ապագայում: Մենք թույլ չենք տա ամերիկյան քաղաքական, տնտեսական կամ մշակութային ազդեցության տարածումն Իրանի վրա»,- Reuters գործակալությունը մեջբերում Է Խամենեիի հայտարարությունը:
«Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ: