Տնտեսական քաղաքականության խորհուրդը հավանություն է տվել 14 տարածաշրջանային օդանավակայանի սեփականաշնորհմանը գերմանա-հունական Fraport и Slentel Ltd կոնսորցիումի կողմից, հայտնում է ANA գործակալությունը:
Ըստ կոնցեսիայի պայմանագրի, կոնսորցիումը իրավունք կստանա օդանավակայանները շահագործել 40 տարի ժամկետով և Հունաստանի իշխանություններին միանվագ կվճարի 1,2 մլրդ եվրո, իսկ հետո՝ տարեկան 22,9 մլն եվրո՝ որպես վարձկալության գումար: Բացի այդ, առաջին 4 տարում կոնսորցիումը 330 մլն եվրո ներդրում կանի, իսկ ընդհանուր ներդրումները 40 տարում պետք է կազմեն 1,4 մլրդ:
Հունական օդանավակայանների սեփականաշնորհումը միջազգային վարկատուների հետ Հունաստանի նոր համաձայնագրի պայմաններից մեկն է: