Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը` հղում կատարելով ԱԺ սեփական աղբյուրներին. «Սեպտեմբերի 7-ին հնարավոր է հրավիրվի Աժ արտահերթ նստաշրջան, որտեղ պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված Սահմանադրության նոր նախագիծը, որը դեռ Աժ չի ուղարկվել քանի որ պատրաստ չէ և չի հրապարակվել նախագծի 16-րդ գլուխը՝ «Անցումային դրույթները»։ Նշենք, որ հենց այդ դրույթներով պետք է հստակեցվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հին Սահմանադրությամբ ընտրված նախագահ է շարունակելու մնալ Սերժ Սարգսյանը»: