Ինչպես հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովը՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ փոխգործակցության հարցերը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռակողմ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին: