Բունդեսթագը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն

20:32     19 օգոստոսի, 2015

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն, հայտնում է РИА Новости-ն։

Հունաստանին 86 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու օգտին քվեարկել է 454 պատգամավոր։ Դեմ են արտահայտվել 113-ը, ևս 18-ը ձեռնպահ են մնացել։

Մինչև օգոստոսի 20­-ը Հունաստանը պետք Է ստանա այդ օգնության՝ 13 մլրդ եվրոյի չափով առաջին մասնաբաժինը:


© armedia.am