Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն, հայտնում է РИА Новости-ն։
Հունաստանին 86 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու օգտին քվեարկել է 454 պատգամավոր։ Դեմ են արտահայտվել 113-ը, ևս 18-ը ձեռնպահ են մնացել։
Մինչև օգոստոսի 20-ը Հունաստանը պետք Է ստանա այդ օգնության՝ 13 մլրդ եվրոյի չափով առաջին մասնաբաժինը: