ՀԱՄԱՍ շարժման զինվորականները բռնել են դելֆինի, որը ենթադրաբար օգտագործվել է իսրայելական հետախուզության օգտին լրտեսության համար։ Այս մասին հայտնում է YNet News իսրայելական պորտալը՝ հղում անելով պաղեստինյան լրատվամիջոցներին։
Կենդանուն բռնել էին մի քանի շաբաթ առաջ՝ Գազայի հատվածի ափերից ոչ հեռու, որտեղ անցկացվել են ՀԱՄԱՍ-ի ծովային հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման վարժանքները։
Զինվորականների ուշադրությունը գրավել է դելֆինի «կասկածելի տեղաշարժը»: Պարզվել է, որ կենդանին զինված է եղել տեսախցիկով՝ ամենայն հավանականությամբ նախատեսված զորավարժությունները տեսագրելու համար: