ԱԷՄԳ-ն կարող է Իրանին թույլ տալ ինքնուրույն կատարելու Պարչինում միջուկային օբյեկտի ստուգումը, չորեքշաբթի հայտնել է Associated Press-ը, որի իրավասության տակ է ընկել ԱԷՄԳ-ի և Թեհրանի գաղտնի համաձայնության նախագիծը:
«Օպերացիան կանցկացվի Իրանի լիազորված սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են գործակալության տեխնիկական բնութագրերին (ԱԷՄԳ-ի)»,- ասվում է փաստաթղթում:
Ըստ համաձայնության՝ իրանական կողմն ԱԷՄԳ-ին պետք է ներկայացնի լուսանկարներ և տեսագրություններ, ինչպես նաև իրենց փորձագետների կողմից վերցված նմուշներ:
Ինչպես նշում է գործակալությունը՝ ԱԷՄԳ-ի գործը կլինի Պարչինում օբյեկտը ստուգող իրանական անձնակազմին հետևելը:
Վիեննայում հուլիսի 14-ին Միասնական գործողությունների պլանին զուգահեռ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև ստորագրվել է «ճանապարհային քարտեզ», որը Իրանի և «վեցյակ»-ի ընդհանուր համաձայնության մասն է կազմում:
«Ճանապարհային քարտեզի» նպատակն է մինչև 2015 թվականի վերջը պարզաբանել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչներին վերաբերվող մնացած հարցերը: Այդ պլանում առանցքայինն Իրանի կողմից այն կետի կատարումն է, որն ապահովում է Պարչինի ռազմական օբյեկտին ԱԷՄԳ-ի հասանանելությունը, որտեղ, ինչպես կասկածում են միջազգային փորձագետները, անցյալում կատարվել են միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ: Իրանը դա կտրականապես ժխտում է, սական մինչև այժմ թույլ չի տալիս ԱԷՄԳ-ի տեսուչներին մուտք ունենալ Պարչին: