Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում օգոստոսի 20-ին կայացած նիստին որոշում ընդունվեց «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը «Յուքոմ» ՍՊԸ-ին օտարելու մասին:
«Օտարումը պայմանավորված է «Օրանժ» խմբի ռազմավարությամբ, որի համաձայն` պարբերաբար վերանայվում են ընկերության ակտիվները, գնահատվում են աճի հնարավորությունները: Ներկայումս ընկերությունը չունի անհրաժեշտ է ծավալ ու ռեսուրս, որ աշխատի ռազմավարական ուղղությանը համապատասխան պահանջվող ներդրումներ իրականացնելու համար»,- նշել է նախագիծը զեկուցող, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը: