Հունաստանի իշխանությունները Եվրոպական կենտրոնական բանկին են փոխանցել ֆինանսական օգնության հին ծրագրի շրջանակում հերթական տրանշը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հունական կառավարությունում իր աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանը Կայունության եվրոպական մեխանիզմից 13 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշը կստանա օգոստոսի 20-ի առավոտյան: Մինչև այդ եվրոգոտու բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են Հունաստանին 86 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթը, ինչից հետո ծրագիրը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովը։