Էրդողանին սպառնացող ԻՊ-ի անդամը Թուրքիայում հրուշակեղենի վաճառող է եղել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ինքնությունը, ով վերջերս հայտնված տեսանյութում «սպառնացել» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «գրավել» Ստամբուլը, բացահայտվել է. նա Թուրքիայի հյուսիս-արևմտյան նահանգի Բուրսա նահանգում հրուշակեղենի վաճառող է եղել: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Vatan-ին:
Vatan-ի հայտնած տեղեկության համաձայն՝ ԻՊ-ի գրոհայինը, ով տեսանյութում հանդես է եկել «Աբու AMMAR» կեղծանվան տակ, Բուրսա նահանգում հայտնի է Ֆաթիհ Ասիպայամ անունով: