ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել շարունակել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա նույնիսկ կոնգրեսականների կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին հավանություն տալուց հետո, գրում է The New York Times-ը։
«Այն դեպքում, եթե Իրանը սկսի թեքվել դեպի միջուկային զենք, ԱՄՆ տիրապետության տակ գտնվող ցանկացած տարբերակ, ներառյալ՝ ռազմական, հասանելի կմնան ինչպես գործարքի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո»,- Կոնգրեսին հավաստիացրել է Օբաման։