Ֆինլանդիայի Ձմեռ պապի գրասենյակը, որը Լապլանդիայի Ռովանիեմի քաղաքում է, դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, հաղորդում է ֆինական Yle հեռուստաընկերությունը:
Dianordia ընկերությանն է, որը ներկայացնում է Ձմեռ պապի գրասենյակը և կազմակերպում է Ձմեռ պապի հետ անհատական հանդիպումներ զբոսաշրջիկների համար, չի վճարել 206 հազար եվրոյի չափով հարկերը:
Ընկերությունը պարտքը մարելու համար ունի մեկ շաբաթ ժամանակ: Dianordia-ի ղեկավարությունը հույս ունի, որ դատարանը կվերանայի իր որոշումը:
Նշենք, որ Ձմեռ պապի նստավայրն աշխատում է շուրջօրյա, այնինչ Սանտայի այգին և Սանտա Կլաուսի գյուղը սեզոնային են բացվում: