Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու մասին, հաղորդում է BBC-ն։
Խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Դավութօղլուն հայտարարեց կոալիցիան կառավարության ձևավորման ձախողման մասին:
Էրդողանը հրաժարվեց կառավարություն ձևավորելու մանդատը տրամադրել ընդդիմությանը՝ նշելով, որ չի կարող ժամանակ կորցնել և արտահերթ ընտրություններ կնշանակի: