Հայ շախմատիստները կմասնակցեն Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այն մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 4-ը։
Հայաստանը աշխարհի գավաթի խաղարկությանը ներկայացնելու են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն նաև Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը, ովքեր ներկայացնելու են Միացյալ Նահանգները։