Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Տալլինում կայացած հանդիպման ժամանակ Էստոնիայի վարչապետ Թաավի Ռիվասը կոչ է արել ԵՄ-ին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հաղորդում է Telegraph- ը, հղում կատարելով 112.ua կայքին:
«Էստոնիան ու Լեհաստանը մոտ են ապահովության զգացումը հասկանալու հարցում: Օրինակ՝ այն վառ արտահայտված է ուկրաինական հակամարտության համատեքստում: Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային և հիշել, որ իրավիճակն այնտեղ դեռ չի կայունացել: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը և անկախությունը», - ասել է Էստոնիայի վարչապետը: