Նիգերիայում՝ Դամատուրու քաղաքի մոտակայքում գտնվող ավտոկայանում, երիտասարդ կին-մահապարտը պայթյուն է իրականացրել, որի պատճառով 6 մարդ է զոհվել և 28-ը վիրավորվել:
Ըստ ականատեսների՝ կնոջ թիրախը հավանաբար հանդիսացել է այդտեղով անցնող ավտոմեքենան, քանի որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ռումբն այն ժամանակ, երբ վերջինս մոտեցել է նրան: Բոլոր վեց զոհերը եղել են ավտոմեքենայի ներսում: Այս մասին հաղորդում է BBC- ն:
Հաղորդվում է, որ մինչ այժմ որևէ ահաբեկչական խմբավորում հարձակման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: