Ինչպես հաղորդում են Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքում՝ Ուկրաինան հաստատել է համագործակցության պայմանագրի նախագիծը՝ համաձայն որի Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 100 մլն եվրո վարկ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրվել է վարկի տրամադրման պայմանագիր՝ դոնոր երկրից ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով: