Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի զինյալ է սպանվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Timeturk կայքի աշխատակից Ֆուրկան Ազերին:
Ըստ տեղեկության՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ «Մահմուդ Ազերի» խմբավորման կազմում կռվող ադրբեջանցին, ով հայտնի էր Զուբեյր Ազերի անունով, սպանվել է Սիրիայի Ռիբաթ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով:
Լրագրողը ներկայացրել է լուսանկարներ, որոնցում երևում է ադրբեջանցու մարմինն ու նրա թաղման վայրը: