ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ Նախագահն այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել ՀՀՇ ներկայացուցիչներիհետ, իսկ երեկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։