Շրյոդերի խորհրդական. ԱՄՆ-ը Աֆղանստանին միջուկային հարված հասցնելու սցենար ուներ
Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի խորհրդական Միխայել Շտայները հայտարարել է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունն է քննարկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է pravda.ru-ն:
Կանցլեր Շրյոդերն այն ժամանակ հանդես է եկել այս հարցում ԱՄՆ դիրքորոշման հետ Գերմանիայի «լիակատար համերաշխության» կողմ:
Հիշեցնենք, որ 2014թ. նախագահ Օբաման ընդունել է, որ ԱՄՆ-ը «ոչ ճիշտ քայլեր է արել» և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո բոլոր սահմաններն անցել է: