Համաձայն ՄԱԿ-ի նոր զեկույցի՝ Գազայի հատվածը առաջիկա 5 տարվա ընթացքում կարող է դառնալ անմարդաբնակ վայր, եթե ներկայիս իրավիճակը չբարելավվի, հայտնում է BBC-ն:
Վերջին տարիներին Գազայի դեմ 3 ռազմական գործողությունները և Իսրայելի կողմից բլոկադան հանգեցրել են այն բանին, որ սոցիալ-տնտեսական շատ ցուցանիշներ ավելի են վատթարացել, քան մինչ 50 տարի առաջ Իսրայելի կողմից տարածաշրջանի զավթումը:
Փաստաթղթում ասվում է, որ Գազայի շատ բնակիչներ տառապում են սննդամթերքի, մաքուր ջրի, էլեկտրաէներգիայի պակասից, այն ժամանակ, երբ արտադրության ծավալները և գործազրկության մակարդակը ողբալի են:
ՄԱԿ-ում կարծում են, որ տարածաշրջանին կենսականորեն անհրաժեշտ է միջազգային օգնությունը, որը սակայն չի կարող պիտանի լինել երկարաժամկետ որոշումների համար: