ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ չտարածման մասին ամերիկյան օրենքը խախտող գործունեության մեջ։ Այս մասին հայտնում է կառավարական Federal Register պարբերականը։
Պատժամիջոցները տարածվում են նաև «Ռոսօբորոնէքսպորտի», ՄիԳ-ի, «Կատոդի» և այլ պաշտպանական ընկերությունների վրա։
Նոր ցուցակում են հայտնվել նաև ընկերություններ Իրանից, Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Սուդանից և Թուրքիայից։
Պատժամիջոցներն ուժի մեջ կմնան երկու տարի ժամկետով, եթե ժամկետը փոփոխության չենթարկվի պետքարտուղարի որոշմամբ։