Համաձայն սեպտեմբերի 2-ի թուրքական ռազմական ուժերի կողմից տարածած հայտարարության՝ Իրաքի ու Իրանի սահմանամերձ Անատոլիա քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացրած գործողության ժամանակ մեկ թուրք զինվորական է սպանվել և ևս երկուսը վիրավորվել: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ PKK-ի զինյալների խումբը երթևեկության անվտանգությունը պահպանելու նպատակով կրակ է արձակել թուրքական ռազմական ուժերի ուղղությամբ Սեմդինիլի և Թեքելի շրջաններում: