Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումա է ուղարկել օրինագիծ է մտցրել, որով ենթադրվում է հրաժարվել դոլարից և եվրոյից` որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Դա նշանակում է միացյալ ֆինանսական շուկայի ձևավորում` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և այլ երկրների միջև: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ «ԱՊՀ անդամ երկրներրի միջև ինտեգրված արժութային շուկայի ձևավորման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» շրջանակներում ձևավորվելու է մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել դոլարից և եվրոյից` որպես վճարային միջանկյալ արժույթներ:
Համաձայնագրով նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը:
«Արդյունքում կստեղծվեն պայմաններ, երբ առավելագույնս կզարգանան ազգային արժույթների շուկաները, նախադրյալներ կառաջանան համաձայնեցված արժութային քաղաքականության համար` ուղղված առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում երկարաժամկետ ռազմավարության իրացման հավելյալ հնարավորություններ ստեղծելուն, ինչպես նաև տարածաշրջանում ընդհանուր միկրոտնտեսական կայունություն ստեղծելուն», - ասված է հաղորդագորության մեջ: