Չորեքշաբթի ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ կիրառվող պատժամիջոցները մինչև 2016 թվականի մարտ ամիսը: Ըստ Եվրոպական Միության հայտնած տեղեկության՝ քաղաքացիները, որոնց դեմ կիրառվում են պատժամիջոցները, մեղադրվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով եվրոպացի դիվանագետի խոսքերը:
«Coreper-ը որոշում է կայացրել վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները: Այժմ տեխնիկական թիմն անցկացնում է տեխնիկական և իրավական աշխատանքներ, որպեսզի խորհուրդը մինչև սեպտեմբերի 15-ը կարողանա վերջնական որոշում ընդունել», - ասել է աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ: