Մասշտաբային կոռուպցիոն սխեմայում Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինայի դերակատարությանն առնչվող լսումների ժամանակ դատավորը կարգադրել է կալանքի տակ վերցնել նրան, հայտնում է BBC-ն:
Որոշումն ընդունվել է նախագահի՝ հրաժարական տալուց մի քանի ժամ անց:
Սեպտեմբերի 1-ին Գվատեմալայի Կոնգրեսը Պերես Մոլինային զրկել է անձեռնմխելիությունից՝ գլխավոր դատախազին թույլ տալով պաշտոնապես մեղադրանք ներկայացնել նրան:
Հետաքննությունը կասկածում է, որ նախագահը մասնակցել է Ազգային մաքսային ծառայությունից մեկ միլիոն դոլարի հափշտակմանը: