Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելուն, սակայն նրա կարծիքով Վրաստանը պետք է վարի պրագմատիկ և ոչ փոխզիջումային քաղաքականություն։ Այս մասին գրում է ՌոսԲալտը։
«Անհրաժեշտ է պահպանել ՌԴ-ի հետ երկխոսության երկու ձևաչափերը։ Առաջինը, ժնևյան ձևաչափը, որտեղ առաջնային կլինի քաղաքական երկխոսությունը, և մեր հիմնական նպատակը կլինի երաշխիքներ ստանալ Ռուսաստանից ուժի չկիրառման վերաբերյալ, և ապահովել հրադադարի համաձայնագրի կատարումը։ Մյուս կողմից շատ կարևոր է Աբաշիձե-Կարասին երկխոսությունը։ Կարևոր են այն տնտեսական և հումանիտար հարցերը, որոնք քննարկվում են այդ ոչ ֆորմալ երկխոսության շրջանակներում։ Այդ պատճառով մենք շարունակում ենք մաքսիմալ պրագմատիկ, սակայն հետևողական և անզիջում քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Կվիրիկաշվիլին։