«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Բաղրամյան ուսումնական կենտրոն զորավարժությունների հատվածում վրանային ավան է տարածվել, նախապատրաստվելու պայմանական ռազմական գործողությունների:
Արմենպրեսի փոխանցմամբ զորավարժությունների փուլը պետական կառույցների համար ավարտված է. պայմանականորեն երկիրը ռազմական դրության մեջ է և այժմ հերթը զինված ուժերինն է ցույց տալու իր կարողությունները պայմանական ռազմական դրության ժամանակ: Ռազմական դրության մեջ գտնվող զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ՀՀ Մշակույթի և Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները վրանային ավանում կազմակերպել էին մշակութային և մարզական միջոցառումներ:
Արմենպրեսի հետ զրույցում ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանն ասել է, որ զինծառայողներին այցելության են եկել մի խումբ հրաձիգներ: Մշակութային տրամադրությունն էլ ապահովել էր վաստակավոր արտիստ պարի պետական անսամբլը:
Երկրորդ մոտոհրաձգային վաշտի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ Վարդան Խառատյանն էլ ասել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են: «Զինվորները ոգևորվում են, քաջալերվում: Նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է»,- ասաց Խառատյանը: