ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրակի օրը ԵՄ երկրների առաջնորդների հետ ունեցել է մի շարք հեռախոսազրույցներ՝ նրանց հետ քննարկելով Եվրոպայում միգրացիոն ճգնաժամն ու դրան արձագանքելու միջոցառումները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղումով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Պան Գի Մունը խոսել է քսենոֆոբիայի տրամադրությունների ուժեղացման մասին՝ ի պատասխան Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների հոսքի, ինչպես նաև իշխանություններին կոչ արել վճռականորեն պայքարել այդ խնդրի դեմ:
Հաշվի առնելով հսկայական քանակությամբ փախստականներին ընդունելու հետ կապված դժվարությունները՝ Պան Գի Մունը եվրոպական երկրների առաջնորդների հետ րույցում կարևորել է «արագ համատեղ մոտեցում գտնելու» անհրաժեշտությունը, «որը թույլ կտա հավասարապես բաշխել իրավիճակի համար պատասխանատվությունը»: