Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է կողմ հանդես գալ հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը, եթե Ուկրաինայում խաղաղ գործընթացը շարունակվի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Վերջին մի քանի շաբաթներին առաջընթաց է նկատվել խաղաղ կարգավորման գործընթացում։ Կողմերը գրեթե լիարժեք պահպանել են կրակի դադարեցման ռեժիմը»,- հայտարարել է նա։
Պետության ղեկավարը նշել է, որ ցանկանում է կազմակերպել «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը Փարիզում մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի մեկնարկը, որը կբացվի Նյու Յորքում սեպտեմբերի 15-ին։