Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է անցկացնել իր հերթական առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում ֆեյսբուքի և թվիթերի օգտատերերը հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 15-ը հարցեր հղել նրան՝ ստանալով վարչապետի պատասխանները, հայտնում է Artsakh Press-ը:
Հարցուպատասխանի ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցի բոլոր օգտատերերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերը վարչապետին կարող են ուղղել առցանց՝ ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Հարցեր կարող են հղվել նաև թվիթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով:
Հարցերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 18:00-ն, որոնց պատասխանները տեսանյութի տեսքով կտեղադրվեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Կարևոր է նկատել, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը առցանց ասուլիսով հանդես է գալիս արդեն չորրորդ անգամ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի