Երեքշաբթի Սպիտակ տունը հաստատել է, որ եթե կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունի բանաձև՝ ընդդեմ Իրանի հետ համաձայնագրի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրա վրա վետո կդնի, հաղորդում է РИА Новости-ն:
«Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որը կխանգարի Իրանի հետ գործողությունների համատեղ ծրագրի հաջող իրագործմանը: Եթե նախագահին ստորագրելու համար ներկայացնեն ներկայացուցիչների պալատի թիվ 64 բանաձևը, նա դրա վրա վետո կդնի»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:
Իրանի հետ համաձայնագրի դեմ թիվ 64 բանաձևը մտցվել է քննարկման կոնգրեսի ստորին պալատի կողմից: