Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են փողոցներից աղբի մաքրման ծրագիրը

20:18     10 սեպտեմբերի, 2015

Լիբանանի կառավարությունը վերջապես համաձայնեցրել է փողոցներից աղբահանության աշխատանքների վերսկսման պլանը՝ մի քանի շաբաթվա բողոքի ակցիաներից հետո, գրում է BBC-ն։ 

Նախարարների կաբինետը հաստատել է գյուղատնտեսության նախարարի առաջարկը ժամանակավոր երկու աղբանոց ստեղծելու և աղբահանության համար պատասխանատվությունը  իշխանությունների վրա դնելու վերաբերյալ։

Բեյրութում ցույցերը սկսվել էին հուլիսին, երբ փակվել էր Լիբանանի խոշոր աղբանոցը, և աղբը սկսել էին նետել փողոցներում։


© armedia.am