Այս գիշեր իրավիճակը լարված է եղել Ստամբուլի հայաբնակ թաղամասերում, գրում է arevelk.am-ը՝ վկայակոչելով Թուրքիայի իր աղբյուրներին:
Վերջիններիս փոխանցմամբ՝ թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղամասերի վրա: Հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «Այս թաղամասերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»: