Կառավարությունը մտադիր է թույլատրել ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան առանց արտասահմանյան անձնագրերի առկայության: Այս մասին լրագրողներին դեպտեմբերի 10-ի Կառավարական նիստում հայտնել է ՀՀ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Մուտքի համար բավարար կլինի ներքին անձնագիրը, հավելել է նա: Ռուսաստանի քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի ելքի անձնագիր, և ՌԴ քաղաքացիներին իրենց ներքին անձնագրերով Հայաստան այցելելու թույլատրումը կխթանի ներքին տուրիզմը:
Տեխնիկական ու իրավական հարցերի բարդ չեն, ու ամենայն հավանականությամբ դրանք կլուծվեն կարճ ժամկետներում, հավելել է Եգանյանը: