Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման Ալ Ժավահրին օրերս հայտարարել է, որ իր հետևորդները կարող են համագործակցել Իսլամական Պետության հետ՝ Իրաքում և Սիրիայում արևմտյան ուժերի կոալիցիայի դեմ պայքարում:
«Չնայած այն մեծ սխալներին, որ գործել է ԻՊ-ն, ես ինքս կհամագործակցեի նրանց հետ, եթե Իրաքում կամ Սիրիայում գտնվեի», - շեշտել է Ժավահրին:
Նշենք, որ «մեծ սխալ» ասելով, Ալ Քաիդայի առաջնորդը նկատի է ունեցել Իսլամական Պետության կողմից Իրաքում և Սիրիայում Խալիֆաթ հռչակելու անօրինական որոշումը: