ԱՄՆ իշխանությունները «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին կասկածում են Սիրիայի և Իրաքի տարածքում քիմիական զենքի ստեղծման և կիրառման մեջ։
Հետախուզությունը գրանցել է իպրիտի (մանանեխի գազ) կիրառման առնվազն 4 դեպք սիրիա-իրաքյան սահմանի երկու կողմերում։ Այս մասին BBC-ին հայտնել է ամերիկացի պետծառայողը, ով ցանկացել է անհայտ մնալ։
Իպրիտը կիրառվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութի մեջ։ Ամերիկյան իշխանությունները չեն բացառում, որ գրոհայինները կարող են զբաղվել արգելված քիմիական նյութերի կիրառմամբ։