ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը թույլ է տալիս Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական շտաբի տարածքում բարձրացնել դիտորդ հանդիսացող պետությունների դրոշները, հայտնում է BBC-ն։
Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Պաղեստինյան ինքնավարությունը, որը Վատիկանի հետ ունի դիտորդի կարգավիճակ։
Կողմ է քվեարկել 119 երկիր, դեմ՝ 8-ը, մասնավորապես՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան և այլն։ Եվս 45 երկիր ձեռնպահ է մնացել։